Մեսրոփ Մաշտոցը, և հայ գրերի գյուտը

Մինչև Մեսրոպ Մաշտոցը հայերն ստեղծել են հարուստ ու ճոխ բանահյուսություն, բայց արքունի գրագրության մեջ օգտագործել են հունարենը, արամեերենը և պարսկերենը: Անշուշտ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն: Սակայն դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 361թ.: Նա երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական փայլուն կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը: Նախկին զինվորը դառնում է իր ժամանակի ամենաուսյալ մարդը՝ ինքնակրթությամբ հարստացնելով իր գիտելիքները: Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում (Նախճավան գավառի հարևանությամբ): Շուտով նա համոզվում է, որ, չնայած շուրջ 80-ամյա պաշտոնական կրոն լինելուն, քրիստոնեությունն անհասկանալի է ժողովրդական զանգվածներին, որոնց շրջանում շարունակում էր ուժեղ դիրքեր պահպանել հեթանոսությունը: Բանավոր խոսքը բավարար չէր, անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը, դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին: Իսկ դա հնարավոր էր միայն հայոց գրերի ստեղծման դեպքում: Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար:

Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը, առժամանակ թողնելով քարոզչությունը, վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին: Վռամշապուհ արքայի օգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: Այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը: Այբուբենն այնքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր: Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ և վերադառնում հայրենիք:

Վաղարշապատում Մեսրոպ Մաշտոցին և նրա աշակերտներին ցույց տրվեց փայլուն ընդունելություն: Հայոց մեծ լուսավորչին դիմավորելու համար նրան ընդառաջ գնաց Վռամշապուհ թագավորը՝ հայոց ավագանու և ժողովրդի բազմության ուղեկցությամբ: Հանդիպումը տեղի ունեցավ Ռահ (Երասխ) գետի ափին:

Մանուկներին սկսեցին սովորեցնել նորաստեղծ այբուբենով: Եվ եթե մինչ այդ ուսուցումը Հայաստանում գլխավորաբար հունարեն և ասորերեն լեզուներով էր, ապա Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը հիմք դրեցին հայոց ազգային դպրոցին: Հայոց դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում: Հայոց առաջին դպրոցներից մեկը Հայոց Արևելից կողմերում բացվեց Ամարասի վանքում:

Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում: Ուղևորվելով Վիրք և Աղվանք, նա, տեղի գիտունների հետ համագործակցելով, ստեղծում է վրաց գրերը և գրեր գարգարացիների լեզվի համար, որոնք սովորաբար կոչում էին աղվանական:

Մեսրոպ Մաշտոցը մեծ հայրենասեր էր, իսկ նրա կյանքն իսկական սխրագործություն: Երկարատև բեղուն գործունեությունից հետո նա մահացավ 440թ. և թաղվեց Ամատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում: Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև եկեղեցի կառուցվեց, որոնք դարձան ժողովրդի ուխտատեղիներ: Դրանից մի փոքր առաջ իր մահկանացուն էր կնքել նրա հովանավոր ու գործի օգնական կաթողիկոս Սահակ Պարթևը:

Քրիստոնեության ընդունումը

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին (287-330) աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:

Հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը (301 թվական) շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ (1-ին դար)։

Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Մերձավոր Արևելքի քրիստոնեական մյուս եկեղեցիներից: Աշխարհում ամենահին՝  Հայ Առաքելական եկեղեցու առաջին առաջնորդն էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

Համաձայն Հայ Եկեղեցու Ավանդության «որն աչքի է ընկնում իր պատմական
տվյալներով« Հայոց հողի վրա քրիստոնեության սերմերը ցանվել են դեռ առաքելական շրջանում: Մի շարք պատմական տվյալներ և վկայաբանություններ խոսում են
այն մասին« որ Հայաստանում քրիստոնեությունը քարոզել են Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալները« որոնք և նահատակվելով Հայոց Սանատրուկ թագավորի հրամանով« դարձել են Հայաստանի Եկեղեցու հիմնադիրները:

Հայկական լեռնաշխարհ

Սև և Կասպից ծովերի միջև,Կովկասյան լեռներից հարավ, կա մի «լեռնային կղզի», որն անվանում են Հայկական լեռնաշխարհ։Այն մեր պատմական հայրենիքն է: Շրջակա մյուս տարածքներից Հայկական լեռնաշխարհը տարբերվում է իր բարձր դիրքով։ Ծովի մակարդակից լեռնաշխարհի միջին բարձրությունը 1700 մ է։ Հայկական լեռնաշխարհից հարավ-արևելք ընկած է Իրանական բարձրավանդակը, իսկ հարավ Միջագետքի հարթավայրը։ Հայկական լեռնաշխարհի ամենահայտնի և ամենաբարձր լեռը Արարատն է 5165 մ բարձրությամբ. այն անվանում են նաև Մեծ Մասիս։ Երբ Արարատյան դաշտից նայում ենք Արարատին, նրանից արևմուտք, հորիզոնում, նշմարվում է կնոջ վարսերի պես ձգվող Հայկական Պար լեռնաշղթան։ Վերևից նայելիս Հայկական լեռնաշխարհը հիշեցնում է հզոր պարսպով շրջապատված միջնաբերդ։ Հյուսիսային պարիսպը Արևելապոնտական լեռներն են: Հարավային պարիսպը Հայկական (Արևելյան) Տավրոսի լեռներն են:Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը անվանում են Հայկական բարձրավանդակ կամ միջնաշխարհ, որն ունի հեքիաթային գեղեցկություն:
Ասում են, թե Աստվածաշնչում նկարագրված դրախտը հենց այստեղ է եղել։
Այստեղ է նաև Վանա լիճը, որը հայերը ծովակ են անվանում։ Վանա լճից ոչ հեռու Նեմրութ ու Սիփան լեռներն են, որոնք լճի հայելու մեջ ամեն օր իրենց պատկերն են տեսնում։
Լեռնաշխարհն ունի նաև մեծ ու փոքր այլ լճեր: Դրանց մեջ իր գեղեցկությամբ առանձնանում է քաղցրահամ ջուր ունեցող Սևանը։ Իր գեղեցկությամբ և քաղցրահամ
ջրի արժեքավոր պաշարով Սևանը հայոց լեռնաշխարհի մարգարիտն է։
Բազմազան ու հիասքանչ է Հայկական լեռնաշխարհի բնությունը։ Բյուրակն լեռների կարկաչուն աղբյուրներից սկիզբ է առնում հայոց մայր գետըԱրաքսը։ Արաքսի միջին հոսանքում տարածվում է Արարատյան դաշտը: Այստեղ են կառուցվել Հայաստանի մայրաքաղաքներից վեցը, այդ թվում Երևանը։ Հայոց աշխարհի մեկ
այլ հայտնի գետ Արածանին(Արևելյան Եփրատ),ծնունդ է առնում Ծաղկանց լեռներից։ Ըստ ավանդության ամեն առավոտ այստեղ էր լողանում հեթանոս հայերի գեղեցկության
աստվածուհին Աստղիկը։ Աստղիկը Տարոնի դիցուհին, շրջապատված իր նաժիշտներով,
իջնում էր լեռներիցԱրածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու։
Արածանի գետի հովտում շատ են գեղատեսիլ դաշտերը։ Դրանցից մեկն էլ հանրահայտ Մշո դաշտն է, որի միջով հոսում է Մեղրագետը։ Հարուստ է նաև Հայաստանի բուսական և կենդանական աշխարհը։ Բարձր լեռների ժայռոտ քարափներում ցատկոտում են
քարայծը, վայրի ոչխարը։ Հայոց անտառների բնակիչներից հայտնի են
եղնիկը, գորշ արջը, գայլը և այլ կենդանիներ։ Այդ անտառների տարածված ծառատեսակներից են կաղնին, թխկին, հաճարենին։

Ավարայրի ճակատամարտ

66 հազարանոց հայոց զորքը շարժվում է Արտազ գավառ, և բանակում Ավարայրի դաշտում, Տղմուտ գետի ափին։ Սպարապետը հայրենաշունչ կոչով դիմում է հայոց զորքին։ Ղևոնդ Երեցը մկրտում է չմկրտված հայ ռազմիկներին։ Վարդան զորավարը հայոց զորքը բաժանում է 4 զորագնդի։ 451թ. մայիսի 26-ին սկսվում է Ավարայրի ճակատամարտը։ Հայոց հեծելագունդը քաջ վարդանի գլխավորությամբ անցնելով Տղմուտ գետը, անակնկալի է բերում թշնամուն։ Հայոց զորքը հակառակորդի 200-անոց զորքում խուճապ է առաջացնում։ Պարսիկները սկսում են փախչել, ռազմի դաշտ են մտցնում մարտական փղերին։ Կռիվը սաստկանում է, Վարդան Մամիկոնյանն իր զինակիցների հետ հայտնվում է շրջափակման մեջ։ Նա իր քաջ նիզակակիցներով հերոսաբար կռվում է։ Քաջ Վարդանը մարտի դաշտում զոհվում է։ Հայոց զորքից զոհվում է 1036 զինվոր, իսկ պարսիկների զորքից 3544 զինվոր

Թեստ պատմություն

1. Ովքե՞ր են քրիստոնեությունը տարածել Հայաստանում, ի՞նչ համայնքներ կային Հայաստանում I դարում։
Քրիստոնեությունը հայաստանում տարածել է Ս. Բարդուղիմեոս առաքյալը և Առաքելը։ Ս. Բարդուղիմեոս առաքյալը Գողթն գավառում տարածեց քրիստոնեությունը։
2. Ովքե՞ր էին Հռիփսիմյան կույսերը, որտեղի՞ց եկան, ի՞նչ գործունեություն ծավալեցին և ինչպիսի՞ ճակատագիր ունեցան։ 
Հռիպսիմեյական կույսերը եկել էին հայաստան հռոմից, այն նպատակով որպեսզի փախչեն հռոմի կայսրից, հայաստանի թագավոր Տրդատը սիրահարվեց Հռիփսիմեյին բայց հռոմի կայսրը հրամայել էր որպեսզի սպանի Հռիփսիմեյին, և նա սպանում է Հռիփսիմեյին, հետո այդ միտքը որ սպանել էր իր սիրած աղջկան տանջում էր նրան։

3. Ինչպե՞ս Տրթադ III արքան ընդունեց քրիստոնեությունը, և Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա պետություն։

Հայ ժողովուրդը քրիստոնեությունը ընդունել է 301թ։ Տրդատ III Մեծ Արշակունին 298-330 քրիստոնեությունը ճանաչել է պետական պաշտոնական կրոն 
Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս, և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու։

4. Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց հետո։

Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս քարոզչության տարիները՝ 35-43 և սուրբ Բարդուղիմեոս 44-60 առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ։ 

9-րդ դասարանի պատմության առաջադրանք․ փետրվարի 14-18

Վանի թագավորությունը կոչվել է նաև՝ Բիայնիլի, Ուրարտու, Նաիրի, Աստվածաշնչում կոչվել է՝ Արարատյան թագավորություն:
Վանի առաջին թագավորը եղել է Սարդուրի I-ը, կառավարել է Մ.Թ.Ա 835-825թթ.: Նա ուժեղացրել է երկիրը և ստեղծել Վան մայրաքաղաքը (Տուշպա):
Սարդուրի I-ին հաջորդում է Իշպուինին (825-810թթ.), որը իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։

Իշպուինին հաջորդեց Մենուան, նրա որդին: Երբ Մենուան գալիս է իշխանություն ունենում է հզոր բանակ, ուներ ամեն ինչ որպեսզի սկսեր առաջին նվաճումները: Մենուան փորում է 72կմ թունել, որի շնորհիվ Վանա լճից ջուր է մատակարորում դեպի Վան: Թունելը կոչվում էր Մենուայի ջրանցք, հետո կոչվեց Շամիրամի ջրանցք (Շամիրամը Ասորեստանի թագուհին էր): Այդ թունելը մինչև հիմա օգտագործում են թուրքրեը: Մենուան գրավում է գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը: Մենուան կառավարել է Մ.Թ.Ա 810թ.-ից 786 թվականներին:
Մենուաին հաջորդում է իր որդին՝ Արգիշտի I հզոր արքան, նա կառավարել է Մ.Թ.Ա 786-ից 764թ.: Արգիշտին սկսում է ջաղջախել հարևան երկրներին, հասնում է մինչև Թուրքիայի կեսը, հյուսիսում հասնում է մինչև Հյուսիսային Կովկաս, հարավում մինչև Բաբելոն: Ասորեստանի զորքերին մի քանի անգամ ջաղջախում է: Ասորեստանին երեք կողմից վերցնում է շրջափակման մեջ՝ հյուսիսից, հարավից և արևելքից:

Արգիշտիին հաջորդեց նրա որդին՝ Սարդուրի II, 764-ից 735 թվականներին:
Սարդուրիի թագավորությունը նաև կոչվում էր չորս ծովերի երկիր, այդ չորս ծովերն են՝ Սև ծով, Կասպից ծով, Միջերկրական ծով և Պարսից ծոց, այս չորս ծովերը վերցրել էր իր վերահսկողության տակ:
Այդ ժամանակ ասորեստանի թագավորն էր Թիգլաթպալասար III-ը: 743թ. տեղի է ունենում այդ ժամանակվա ամենահզոր ճակատամարտը, սակայն Սարդուրի II-ի բանակին չի հաջողվում՝ հաջողությամբ հաղթել: Ութ տարի անց Թիգլաթպալասար III հարձակվում է Վանի թագավորության վրա, բայց լուրջ հաջողությունների չի հասնում:
Սարդուրի II-ին հաջորդում է նրա որդին՝ Ռուսա I-ը: Ռուսա I-ը կատարել է շինարարական աշխատանքներ, մեծացրել է պետության տարածքը, հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում: Նա կառավարել է 735-710թթ.: Ռուսա I-ին հաջորդում է նրա որդին՝ Արգիշտի II-ը (714-685):

Վանի թագավորության կործանումը

Ռուսա II-ից հետո Վանի թագավորոթյունն աստիճանաբար թուլացավ: Նրան հաջորդած Սարդուրի III-ն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք. ա 643թ.: Սարդուրի III-ից հետո իշխել է նրա որդին Սարդուրի IV-ը, որի գահակալման շրջանի դեպքերի մասին մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ: Համեմատաբար լուսաբանված է Ռուսա III-ի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը: Նրա թողած արձանագրությունները հայտաբերվել են Վանա լճի արևելյան շրջանների և Արարատյան դաշտի հնավայրերում: Դա ցույց է տալիս նաև, որ նրա օրոք պետության սահմանները նեղացել էին՝ ընդգրկելով Վանա լճի ավազանն ու Արարատյան դաշտը: Վանի թագավորության թուլացմանը և անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերրը: Երբ և ինչպես է անկում ապրել Վանի թագավորթյունը, ստույգ հյտնի չէ: Վանի արքայատոհմից իշխանության անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է առանց լուրջ պատերազմական գործողությունների: Դա տեղի է ունեցել Ք. ա. 609թվականը:

Հայաստանը Ք.ա. VII դարավերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները

1. Ե՞րբ և Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում էր վերականգնվել Սկայորդու իշխանությունը: Սեպագիր աղբյուրներում ի՞նչ անունով էր հիշատակվում այդ իշխանությունը:

Մ․թ․ա․ VII դարի առաջին կեսին հայկական բարձրավանդակի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Սկայորդու իշխանությունը։ Այս իշխանությունը սեպագիր արձանագրություններում կոչվում է Արմե-Շուբրիա պետական կազմավորում։

2. Ներկայացրե՛ք Պարույր Սկայորդու քաղաքական գործունեությունը:

Պարույր Սկայորդին Ասքանազյան իշխանության հիմնադիրն է մ.թ.ա. 673-ից: Սկայորդի իշխանի որդին: Մ.Խորենացին գրում է, որ Ասորեստանի դեմ կռվում Պարույրն օգնելով Մարաստանի Վարբակես (Հարպագ կամ Արբակ) թագավորին, փոխարենը նրանից ճանաչվել է թագավոր: Պարույր Սկայորդին միավորեց Վանա լճից մինչև Եփրատ գետն ընկած տարածքը, որից հետո Ասորեստանի դեմ դաշինք կնքեց Բաբելոնի և Մարաստանի հետ։ Ըստ Ասարխադոնի արձանագրության Ասքանազյան գունդը՝ Սկայորդի (Սպակայի) գլխավորությամբ մ.թ.ա. 673 – ին կռվել է Ասորեստանի դեմ Մանայի և Արարատի թագավորության կողմում: Սակայն նույն թվականին նրա որդի Պարտատուան (Պարույր) դաշնակցել է Ասորեստանին՝ կնության առնելով Ասարխադոնի դստերը: Շուտով Ասորեստանի հետ նույն հարաբերությունները հաստատել են նաև Արարատյան (ՈՒրարտու) և Մանայի թագավորությունները: 

3. Ներկայացրե՛ք (ամփոփ) Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

Երվանդ Ա Սակավակյացը եղել է Հայոց թագավոր մ.թ.ա. 570-560-ական թվականներին։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդն իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա-Վանը։ Մ.թ.ա. 585-550 թվականներին Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։ Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է Հայաստան, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։

4. Արդյո՞ք ճիշտ էր Մարաստանի դեմ ամպստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը: Հիմնավորե՛ք:

Այդժամ հնարավոր չէր այլ քայլերի դիմել և այդ պատճառով ապստամբություն կազմակերպվեց Մարաստանի դեմ։ Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը կնքելով՝ Հայաստանը բարեկամական հարաբերություններ հաստատեց նրա հետ և որոշ ժամանակ այս պետությունները մնացին տարացաշրջանի մեծագույներից երկուսը։

5. Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին: Ի՞նչ լեզուներով և ի՞նչ անվանումներով էր հիշատակվում Հայաստանը:

Բեհիսթունի արձանագրությունը Աքեմենյան արքա Դարեհ Ա հրամանով մ.թ.ա. 523-521 թվականներին Բեհիսթուն ժայռի վրա փորագրված եռալեզու՝ հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն տեքստ է։ Գտնվում է Պարսկաստանի Քիրմանշահ քաղաքի մոտ։ Ըստ նշանակության՝ Աքեմենյան Պարսկաստանի դարաշրջանին պատկանող մինչ այժմ գտնված ամենակարևոր արձանագրությունն է։ Վերծանվել է XIX դարի 30-40-ական թվականներին անգլիացի գիտնական Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոնի կողմից։

Արձանագրությունը բովանդակում է Պարսից արքա Կամբյուսեսի մահից հետո Աքեմենյան տերության մեջ ծագած ապստամբությունների և դրանք Դարեհ Ա կողմից ճնշման պատմությունը։ Ապստամբած երկրների թվում հիշատակվում է նաև Հայաստանը, որի համար հին պարսկերենով գործածված է «Արմինա», բաբելոներենով՝ Ուրարտու (Ուրաշտու) և էլամերենով՝ Հարմինուեա անունները։ Ընդարձակ տեղեկություններ կան Հայաստանում ապստամբության ընթացքի վերաբերյալ։

6. Նկարագրե՛ք Աքեմենյան Պարսկաստանի XIII սատրապությունը:

Դարեհի թագավորության սկզբում Արիական Տերությունը կամ Աքեմենյան պետությունը եղել է զենքի ուժով ստեղծված, զարգացման տարբեր մակարդակ ունեցող ցեղերի ու ժողովուրդների համակուտակ։ Դարեհ I-ը կատարեց վարչա-տնտեսական բարենորոգումներ։ Տիրակալությունը նա բաժանեց սատրապությունների, որոնք թվարկված են Բեհիսթունի արձանագրություններում։  Սատրապությունը կառավարել է սատրապը, որը եղել է տեղում զինվորական իշխանության և հարկագանձման տնօրենը, դատավորը։  Շուրջ երկու դար Հայաստանը հանդիսացել է Աքեմենյան Պարսկաստանի տերության սատրապություններից մեկը՝ զբաղեցնելով դրանց համակարգում կարևոր և պատվավոր տեղ։ Հայաստանը, լինելով պարսից XIII սատրապության հիմնական երկիրը, պարսից արքունիքին տարեկան վճարել է 400 տաղանդ հարկ և պարսից բանակին հանձնել 20 հազար նժույգ, ինչը հավաստում է երկրի ոչ միայն մեծության, այլև հարստության մասին։ Որպես Աքեմենյան տերության հպատակներ՝ Հայոց թագավոր-սատրապներն իրենց զորքերով մասնակցել են Պարսից տերության մղած պատերազմներին։ Հատկապես հռչակված է եղել հայոց այրուձին։Երվանդական արքայատոհմի ներկայացուցիչները՝ խնամիական կապերով կապված լինելով հանդերձ Աքեմենյան արքայատոհմի և պարսից մեծամեծ ընտանիքների հետ, մշտապես պահպանում էին իրենց արքայատոհմի սովորույթները և հայկականությունը։

7. Ինչպիսի՞ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը Հայաստանի մասին:

«…Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր:» Նա հայտնում էր, որ Հայաստանը բավականին հարուստ ու բարեկեցիկ սատրապություն էր և նա առաջին անգամ այստեղ տեսավ գարեջուրը։

Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը

1980-ական թվականների երկրորդ կեսին ԽՍՀՄ-ում տեղի են ունենում գաղափարախոսության, տնտեսական և քաղաքական կյանքի զանգվածային փոփոխություններ, որն ընդունված է անվանել «Վերակառուցում»։ Բարեփոխումների նպատակը ԽՍՀՄ-ում զարգացած սոցիալ-քաղաքական և տնտեսական համակարգի համակողմանի ժողովրդավարացումն էր։ Տնտեսական բարեփոխումների ծրագրերը մշակվել են դեռևս 1983-1984 թվականներին՝ ԽՄԿԿ Գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովի անունից, բայց իրագործվել Միխայիլ Գորբաչովի կողմից։ 

Հովհաննես Քաջազնունի

Հովհաննես Քաջազնունին ծնվել է 1868 թվականի փետրվարի 1-ին Թիֆլիսի նահանգի Ախալցխա քաղաքում (ներկայումս՝ Վրաստանի Ջավախեթի շրջանում)։ Քաջազնունու նախնիները արմատներով Էրզրումից են եղել, ովքեր 19-րդ դարի սկզբում տեղափոխվել են Ջավախք։

Նախնական կրթությունն ստացել է 1877 — 1886 թվականներին, Թիֆլիսում` նախ մասնավոր դպրոցում, այնուհետև` ռեալական վարժարանում։

1887 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, որն 1893 թվականին գերազանցությամբ ավարտելով՝ ստացել է ճարտարապետի դիպլոմ։ Նույն շրջանում նա ուսումնասիրել է գրականություն, մասնավորապես Շեքսպիրի ժառանգությունը։ Նրա անունը ներառված է համալսարանի Փառքի սրահում

1917 թվականին Քաջազնունին ընտրվել է Հայոց Ազգային Խորհրդի անդամ։ 1918 թվականի փետրվարին ընտրվել է Անդրկովկասյան սեյմի անդամ։

Քաջազնունին եղել է Հայաստանի պատվիրակության կազմում, որը մասնակցում էր Տրապիզոնի ու Բաթումի հաշտության կոնֆերանսներին։ Ալեքսանդր Խատիսյանի հետ մեկտեղ՝ ստորագրել է Բաթումի պայմանագիրը՝ հայկական պատվիրակության անունից։

2-րդ համաշխարհային պատերազմ

Երկրորդ համաշխարհային պատերազմ սեպտեմբերի 1,1939 — սեպտեմբերի 2, 1945։ Պատերազմում ներքաշված էին աշխարհի երկրների մեծ մասը ներառյալ բոլոր մեծ տերությունները, որոնք ձևավորել էին երկու հակամարտող ռազմական դաշինքներ։ Ձևավորված ռազմական դաշինքներն էին Հակահիտլերյան խմբավորումը և Առանցքի երկրները։ Այն ամենասփռված պատերազմն էր համաշխարհային պատմության մեջ, որին ուղղակի մասնակցում էր ավելի քան 100 միլիոն մարդ 30 երկրներից։ Այն ուղեկցվեց մեծ մարդկային կորուստներով, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում Հոլոքոստը որի ժամանակ մոտ 11 միլիոն մարդ սպանվեց և բնակավայրերի և արդյունաբերական կենտրոնների ռազմավարական ռմբակոծությունը, որոնց ժամանակ սպանվեց մոտ մեկ միլիոն մարդ՝ ներառյալ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները, ընդհանուր հաշվարկներով պատերազմի զոհ գնացին 50-ից 85 միլիոն մարդ։ Այն դարձավ մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմը։

Ճապոնական կայսրությունը ձգտում էր առավելության հասնել Ասիայում և Խաղաղ օվկիանոսում և արդեն գտնվում էր պատերազմի մեջ Չինաստանի հանրապետության հետ 1937 թվականից, սակայն հիմնականում նշվում է, որ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ Նացիստական ԳերմանիաններխուժեցԼեհաստան և նրան պատերազմ հայտարարեցին Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը։ 1939 թվականի վերջում և 1941 թվականի սկզբում մի քանի արշավանքի և պայմանագրերի շնորհիվ Գերմանիան նվաճեց կամ իր վերահսկողության տակ առավ մայրցամաքային Եվրոպայի մեծ մասը և ռազմական դաշինք կնքեց Իտալիայի և Ճապոնիայի հետ։

Գերմանիայի անձնատուր լինել

Շարունակելով զարգացնել ռազմական հաջողությունները՝ դաշնակիցներն արևելքից և արևմուտքից շարժվում էին դեպի Գերմանիա։ Մեկը մյուսի հետևից ազատագրվեցին ֆաշիստական լծի տակ գտնվող եվրոպական պետությունները։ Խորհրդային զորքերը ընդհուպ մոտեցան Բեռլինին։

1945 թ. ապրիլի 16-ին սկսվեց Բեռլինի գրոհը։ Այն ծանր և համառ պայքար էր։ Հիտլերյան Գերմանիան վերջին ջանքերն էր գործադրում փրկվելու համար։ Ապրիլի 25-ին Էլբայի ափերին հանդիպեցին խորհրդային և ամերիկյան զորամիավորումները։ Իսկ մարտերը դեռ շարունակվում էին Բեռլինի փողոցներում։ Ապրիլի 30-ին պարզ դարձավ, որ Հիտլերը ինքնասպանություն է գործել։ Երկու օր անց Բեռլինը հանձնվեց։ Մայիսի 8-ից 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։