20 դարի երաժշտություն

1920 թ. վերջին Հայաստանի Առաջին Հանրապետությունը փաստացի բաժանվում է քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև։ Ձևականորեն դեռևս անկախ, բայց խորհրդային հանրապետություն համարվող, իսկ իրականում՝ խորհրդային Ռուսաստանի ենթակայության ներքո հայտնված Հայաստանում հայ ժողովուրդը նույնիսկ ամենածանր պայմաններում շարունակում էր զարգացնել իր մշակութային կյանքը, այդ թվում՝ երաժշտությունը։ 1921 թ. հիմնադրված Երևանի երաժշտական ստուդիան վերափոխվեց Երևանի պետական կոնսերվատորիայի։ Մեկ տարի անց կազմավորվում է Երևանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը, որի առաջին դիրիժորներից էին Ալեքսանդր Սպենդիարյանն ու Ալեքսանդր Մելիք-Փաշայանը։ Կարևոր պատմական նշանակություն ունեցան՝ 1932 թվականին Հայաստանի կոմպոզիտորների միության՝ և 1933 թվականին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրումը։